«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել մեծացնել կորոնավիրուսի դեմ պայքարի նախագծի ֆինանսավորումը

13/03/2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո իրականացվող գլոբալ նախագիծը (ACT-Accelerator)՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, 22․1 մլրդ դոլարի չափով հավելյալ ֆինանսավորման կարիք ունի։ Այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
«Ներկա պահին ACT-Accelerator-ին հատկացվել է 11 մլրդ դոլար, սակայն մենք նախկինի պես բախվում ենք 22․1 մլրդ դոլարի չափով ֆինանսավորման դեֆիցիտի։ Մենք կոչ ենք անում երկրներին ամբողջ ծավալով ֆինանսավորել ACT-Accelerator-ը որպես գլոբալ վերականգնման գործում լավագույն ներդրում»,-նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Գեբրեյեսուսը հայտարարել է, որ վիրուսի նոր շտամների հայտնվելը, պատվաստանյութերի սահմանափակ մատակարարումները, նոր ախտորոշիչ միջոցների ներդրումից հետ մնալը, ֆինանսավորման բացակայությունը լուրջ խնդիր են հանդիսանում։