Հաջորդ ուղերձը Թուրքիայից. Թուրքիան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
12/04/2021
Սեւ ծովում և տարածաշրջանում ցանկացած լարվածություն և առճակատում վնասակար է բոլորի համար:
Այս խոսքերը Twitter- ում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Թուրքիան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, Ղրիմի թաթարների իրավունքներին և աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով», - ասաց Քալինը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան