«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահին ամբողջական և խիստ սահմանափակումների հարց չի քննարկվում. ՀՀ ԱՆ

12/03/2021

«Առողջապահության նախարարությունը պարզաբանում է՝ հանրության շրջանում շահարկվող լուրերը, թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: 

 

Այս պահին նման հարց չի քննարկվում: Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին:

 

Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»:

ԱՆ