«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանի վարչապետը հայտնել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մասնագետների ներկայության մասին

10/05/2024

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դիտորդների ու ինժեներների ներկայության մասին: Նրա խոսքով, դաշինքն օգնում է Կիևին բազմաթիվ առումներով, սակայն չի ցանկանում ուղղակիորեն միջամտել հակամարտությանը ռուսական միջուկային սպառնալիքի պատճառով։

«Ուկրաինան չի կարողանա առանց ՆԱՏՕ-ի: Բացի այդ, այնտեղ արդեն դիտորդներ ու ինժեներներ կան։ Տեսնենք՝ ինչ կլինի, բայց գիտեք, ոչ ոք ուղիղ պատերազմ չի ուզում»,- ասել է Տուսկը:

Լեհաստանի վարչապետը չի հստակեցրել, թե քանի մասնագետի մասին է խոսքը և որ երկրներից են նրանք։

Corriere della Sera թերթն այս շաբաթ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները մտադիր են պաշտոնապես հրաժարվել Ուկրաինա զորքեր ուղարկելու մտքից հուլիսյան գագաթնաժողովում: Իտալական հրատարակության տվյալներով՝ հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որի նախագիծն արդեն հավանության է արժանացել։
https://auroranews.am/