«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոյեմբերի 9-ի շուրջ այն փաստաթղթերը, որոնք շրջանառվել են մամուլում, այդպիսի քննարկում չկա, փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում

27/10/2021

Առաջիկա նոյեմբերի 9-ի շուրջ այն բովանդակությամբ այն փաստաթղթերը, որոնք շրջանառվել են մամուլում, այդպիսի քննարկում չկա, փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։

«Ողջամիտ կասկածներ կան, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փասատաթուղթ է պատրաստվում։ Իսկ դրա բովանդակության մասին կարող ենք իմանալ միայն ստորագրումից հետո։ Իսկ որ զիջումները կարող են կենսական բնույթի անդառնալի լինել, չի բացառվում ոչ այս կառավարության՝ հանուն տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու ձևակերպած նպատակը, ոչ էլ հստակ արձանագրված են այն կարմիր գծերը, որով պատրաստվում են կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հնարավոր կորուստները։ Հարց՝ կառավարությունը ուզում է փարատե՞լ այս կասկածը, թե՞ թողնելու է, որ այն խորանա»,- ասել է Ռուստամյանը՝ դիմելով Միրզոյանին։

Արարատ Միրզոյանն ի պատասխան, հավելել է․

«Կան բազմաթիվ այլ հանդիպումների առաջարկներ, որոնց արդյունավետ, հաջող ընթացքի դեպքում կարող են լինել համատեղ հայտարարություններ կամ այլ փաստաթղթեր, որոնք պիտի արտացոլեն ՀՀ և Արցախի շահերի պաշտպանության հանձնառության առումով մեր մոտեցումները։ ՀՀ կառավարությունն իր բոլոր բանակցություններում, բոլոր հանդիպումներում առաջնորդվում է ՀՀ և Արցախի շահերի պաշտպանության հանձնառությամբ և մոտիվացիայով, տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն կառուցելու մոտիվացիայով։ Երկրորդ, մեր բոլոր բանակցություններում բոլոր հարցերի շուրջ ցուցաբերվող մոտեցումները 100 տոկոսով համահունչ են այն մոտեցումներին, որոնք մենք բարձրաձայնում ենք և հայտնում հրապարակավ։ Այս իմաստով որևէ անկանկալ ու գաղտնիք չի կարող լինել։ Երրորդ, նոյեմբերի 9-ին հղում արեցիք, ձեր կողմից նշված և նաև չնշված բազմաթիվ գերատեսչություններ մանրամասնորեն տեղեկացված են եղել փաստաթղթին և դրա ձևավորման ընթացքին։ Այստեղ ես ինձ իրավունք կվերապահեի հռետորական հարց հնչեցնել այն մասին, թե արդյոք դուք կստորագրեի՞ք նոյեմբերի 9-ին այդ կոնկրետ պայմաններում այդ փաստաթուղթը, թե՞ ոչ»։