«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մենք խորապես ցնցված և վրդովված ենք նախագահ Թրամփի հրահրող ելույթների կապակցությամբ»․ Մարկ Ցուկերբերգ և նրա կինը «զզվելի» են որակել Թրամփի՝ ԱՄՆ-ում անկարգությունների ֆոնին արված մեկնաբանությունները

13/06/2020

<p>Այս մասին հայտնում է Tert.am-ը: Facebook-ի հիմնադիրը և նրա կինը այս շաբաթ էլեկտրոնային նամակում իրենց կարծիքն են հայտնել մի խումբ գիտնականների, որոնց աջակցում է զույգի Չան-Ցուկերբերգ (CZI) նախաձեռնությունը: Գիտնականները վերջերս իրենց դժգոհությունն էին հայտնել Ցուկերբերգի՝ նախագահ Թրամփի հակասական գրառումների դեմ քայլեր չձեռնարկելու որոշման կապակցությամբ։ &laquo;Մենք խորապես ցնցված և վրդովված ենք նախագահ Թրամփի հրահրող ելույթների կապակցությամբ։ Սա չափազանց ցավոտ բեկումնային պահ է մեր երկրի պատմության մեջ, հատկապես սևամորթ համայնքի և մեր սևամորթ գործընկերների համար, որոնք երկար սերունդների ընթացքում ապրել են համակարգային ռասիզմի պայմաններում&raquo;,- ասված է նամակում, որտեղ զույգը Թրամփի մեկնաբանությունները &laquo;զզվելի&raquo; է որակում։ Ավելի վաղ Ցուկենբերգը բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում &laquo;կրակոցներով&raquo; հանդարտեցնել ցույցերը։ &laquo;Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել&raquo;,- ասել էր նա։</p> <p>&nbsp;</p> <p>&nbsp;</p> <p>Նյութը` &nbsp;Arsakhpress</p>