«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է պետություն-քաղաքացի ճեղքը լցնելով. Փաշինյան

01/02/2024

Հանրային ռադիոյի եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել․ «Երրորդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա․ Դուք առաջարկում եք նոր Սահմանադրություն նո՞ր՝ չորրո՞րդ հանրապետության համար»։

«Դա գաղափարներից մեկն է»,- պատասխանել է Փաշինյանը։

Նա միևնույն ժամանակ նշեց, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։

«Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է պետություն-քաղաքացի ճեղքը լցնելով»,-հավելեց նա:

«Կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը կամ ընդունել նոր Սահմանադրություն: Միայն ժողովուրդը կարող է կայացնել այդ որոշումը: Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում, որ քաղաքացին ասի` ես գնացի և քվեարկվեցի իմ, պետության և մյուս քաղաքացիների հարաբերություններ սահմանելու համար»,-նշել է նա:

Ըստ Փաշինյանի՝ պետական ժողովուրդ դառնալու համար մեզ պետք է սահմանադրական հանրաքվե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներին և փոփոխություններ մտցնի Սահմանադրության և այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերի մեջ, ապա հնարավոր կլինի հասնել խաղաղության»: