«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայմանագրային զինծառայողը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվեց

12/12/2021

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, գորիսեցի Մհեր Հայրապետյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ 1-ին աստիճանի մեդալով։ Այս մասին հայտնում է «Լաստ» լրատվականը:

Մհեր Հայրապետյանը մի քանի ամիս առաջ պարգևատրվել էր նաև Մարտական ծառայության մեդալով։