«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում գետը պլաստիկե տարաներով աղտոտելու համար քրգործ է հարուցվել

01/07/2021

Սոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում ակտիվորեն տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները մեքենայից մեծ քանակությամբ պլաստիկե դատարկ շշեր հանում ու լցնում գետը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Անհայտ է, թե կոնկրետ որտեղ է նկարահանվել տեսանյութը, և թե ովքեր են կադրում երևացող մարդիկ, թեև տեսանյութում պարզ երևում են մեքենայի վրացական համարանիշները:

Տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցվել, այդ մասին տեղեկությունը հաստատել են Վրաստանի Շրջակա միջավայրի վերահսկման դեպարտամենտից: