«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կամազը՝ բեռնատար մեքենան, դիտմամբ քշել են ժողովրդի վրա. Բագրատ Սրբազան

09/05/2024

Կամազը՝ բեռնատար մեքենան, դիտմամբ քշել են ժողովրդի վրա, իր ուժանյութն էլ՝ սոլյարկան, թափվել է, և սա դատապարտելի է, ոստիկանությանը դիմում եմ տեր կանգնել այս իրավիճակին, ժողովրդին պաշտպանեք, այլ քայլերի մի դիմեք:

Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ խորհրդակցել է խորհրդարանական երկու խմբակցությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց պատգամավորական մանդատով մտնել խորհրդարան, սկսել իմփիչմենթի գործընթաց:

Իսկ վաղվանից՝ առավոտյան ժամը տասից, կսկսվեն անհնազանդության խաղաղ ակցիաներ՝ ողջ Երևանով:

Մարզաբնակներին Սրբազանը նույնպես հորդորեց ակտիվ լինել, իսկ իր խոսքը հատկապես ուսանողներին ուղղեց՝ նրանցից, ինչպես նաև ուսուցիչներից ակնկալելով դասադուլներ: