«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունգարիայի ԱԳ ղեկավարը հայտարարություն է արել․

11/04/2022

Հունգարիան պլանավորում է ռուսական գազի համար եվրոյով վճարել՝ «Գազպրոմբանկ»-ի միջոցով, որն այն վերածում է ռուբլու՝ Ռուսաստանի պահանջը բավարարելու համար, ասել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է Reuters-ը։

Այդ սխեմայի համաձայն, CEE Energy-ը՝ հունգարական MVM էներգետիկ խմբի դուստր ձեռնարկությունը, հաշիվը կվճարի եվրոյով, որը «Գազպրոմբանկ»-ը կվերածի ռուբլու, այնուհետեւ կփոխանցի ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությանը, ասել է Սիյարտոն:

Քանի որ հաշիվների վճարմանը շաբաթներ են մնացել, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ նրանք, ովքեր եվրոյով կամ դոլարով վճարելու պայմանագրեր ունեն, պետք է հետեւեն դրանց:

Վարչապետ Վիկտոր Օրբանն անցյալ շաբաթ ասել էր, որ Հունգարիան պատրաստ է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։

«Ինչ վերաբերում է ռուբլով վճարմանը, ապա մենք լուծում ունենք, որը չի խախտում պատժամիջոցները, բայց միեւնույն ժամանակ ապահովում է Հունգարիայի գազամատակարարումը»,- ասել է Սիյարտոն:

Նրա խոսքով՝ հաշիվները ոչ թե եվրոյով, այլ ուրիշ արժույթով վճարելու հնարավորությունը նախատեսված է CEE Energy-ի եւ «Գազպրոմ էքսպորտ»-ի միջեւ սեպտեմբերին կնքված երկկողմ պայմանագրում, որը կվերանայվի, որպեսոզի՝ նախատեսված փոփոխությունները դրանում արտացոլվեն:

Սիյարտոն հավելել է, որ Հունգարիան դեմ է ԵՄ-ի միասնական մոտեցմանը այդ հարցին, որը Բուդապեշտը երկկողմ հարց է համարում։

Իռլանդիայի, Լիտվայի եւ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը հայտարարել են, որ Եվրահանձնաժողովը առաջարկներ է պատրաստում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոյի համար, թեեւ ռուսական նավթը արգելելու համաձայնություն դեռեւս չկա։