«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսպանիան կարող է մայիսից «պատվաստման անձնագրեր» օգտագործել

10/03/2021

Իսպանիան կարող է մայիսից «պատվաստման անձնագրեր» օգտագործել: Այս մասին հայտարարել է Իսպանիայի տուրիզմի նախարար Ռեյես Մարոտոն:

«Մենք կարող ենք սկսել թվային անձնագրերի ներդրումը, երբ սկսվի միջազգային տուրիստական տոնավաճառը՝ FITUR-ը (մայիսի 19-ին)»,-ասել է նա Antena 3 հեռուստաալիքին:

Բախվելով պանդեմիայի, որը Եվրոպայում 900 000 մարդու կյանք է խլել եւ մայրցամաքը խորը ռեցեսիայի մեջ ընկղմել, ԵՄ առաջնորդները համաձայնել են աշխատել «պատվաստման սերտիֆիկացման» ուղղությամբ: