«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում. «Հետք»

05/08/2021

«Հետք». Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ոսկեպարցիներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանեց․

«Իրավունք ունեն»։ «Հետքը» կապ հաստատեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ, նրա խոսքով՝ Ոսկեպար համայնքում ռուս զինվորների մասին լուրն  իմացել է բնակիչներից ու համացանցից։ «Ինձ ոչ մեկը պաշտոնապես ոչինչ չի ասել»,- հավելեց Աբազյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարը գյուղում է եղել։

Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանն էլ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։ «Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ կառավարությունից, սակայն լրատվական ծառայությունում չպատասխանեցին զանգերին: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: