«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինսկում ձերբակալությունները վերսկսվել են

26/09/2020

Մինսկում վերսկսվել են ձերբակալությունները: Բելառուսի մայրաքաղաքում չարտոնված բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի ակտիվիստ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Բերման ենթարկվածների մեջ կան մի քանի կին ակտիվիստներ, այդ թվում՝ 73-ամյա մի կին: Բելառուսի ընդդիմությունն այսօր կանանց երթ էր ծրագրել:

Հիշեցնենք, որ Բելառուսում զանգվածային ակցիաները սկսվել էին օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո: Ցուցարարները բողոքում են քվեարկության արդյունքների դեմ, որի համաձայն վեցերորդ անգամ երկրի ղեկավար է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն: