«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեռնային Ղարաբաղում բռնությունները պետք է դադարեցվեն. Շառլ Միշել

21/10/2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վերջինը Թվիթերի էջում անդրադարձել է Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ վերահաստատել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: 

«Լեռնային Ղարաբաղում բռնությունները պետք է դադարեցվեն: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել եմ մեր խորին մտահոգությունը շարունակվող մարտերի առիթով: Կողմերը պետք է հարգեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցությունների սեղան՝ առանց նախապայմանների: Անընդունելի ենք համարում արտաքին միջամտությունը»,- գրել է եվրոպացի պաշտոնյան: