«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կիպրոսում տեղի է ունեցել բողոքի ցույց միգրանտների ճամբարի գործունեության ձեւաչափը փոխելու պահանջով

12/12/2021

Շաբաթ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի արեւմտյան ուղղությամբ գտնվող մի քանի գյուղերի բնակիչները կազմակերպել են բողոքի ցույց «Փուրնարա» միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնի գործունեության ձեւաչափը փոխելու պահանջով, հայտնել են գյուղերի խորհուրդները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ակցիայի մասնակիցները 10 րոպեով արգելափակել են Նիկոսիա տանող մայրուղու հանգույցը եւ իշխանություններին պահանջ ներկայացրել խնդիրները լուծելու համար, որոնք գյուղերի խորհուրդների ղեկավարները դեռեւս մեկ շաբաթ առաջ ուղղել էին ներքին գործերի նախարար Նիքոս Նուրիսին: Ներկայացված խնդիրներից են բնակիչների առողջական խնդիրները, նրանց անվտանգության հարցը, հանցավորության թվի աճը, տնտեսական վիճակի վատթարացումը, նրանց բնակավայրերի զարգացման դադարը:

«Փուրնարա» միգրանտների պահման կենտրոնի աշխատանքի շուրջ նրանք պահանջել են, որ իշխանությունները պահվող միգրանտների թիվը կրճատեն՝ հասցնելով 600-ի, եւ արգելեն միգրանտների տեղաշարժը նշված գյուղերում:

Սեպտեմբերին Նուրիսը ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ այցելել էր «Փուրնարա» կենտրոն, որում գերբնակեցման հետեւանքով արդեն բռնկվել էին զանգվածային ծեծկռտուքներ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ կենտրոնում պետք է պահվի առավելագույնը 1000 միգրանտ, սակայն դեռեւս նախորդ տարի այդտեղ գտնվել է առնվազն 1500 մարդ:

Վերջին ամիսներին ԵՄ-Կիպրոս արտաքին սահմանին անօրինական միգրանտների հոսքը միայն մեծանում է: Նրանք կղզի են հասնում նավերով ու ապօրինի ճանապարհով ներթափանցում Կիպրոսի թուրքական հատվածից դեպի Հունաստանի հարավ կղզու ներքին սահմանից: Կիպրոսի ՆԳՆ-ի ու կղզիական պետության կառավարության համար այդ իրավիճակը լուրջ գլխացավանք է եւ մշտական առիթ ԵՄ իշխանություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով դիմելու համար, որպեսզի վերջիններս միգրանտներին կանչեն եվրոպական մյուս երկրներ կամ կազմակերպեն նրանց հայրենադարձությունը: