«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանարյան կղզիներում ժայթքած հրաբուխն Իսպանիայի տարածքը մեծացրել է ֆուտբոլային 25 դաշտի չափով

03/10/2021

Կանարյան կղզիներում ժայթքած Cumbre Vieja -ի հրաբխային լավան երկու օր առաջ սկսել է հոսել օվկիանոս և ծածկել 25 ֆուտբոլային դաշտի մեծության տարածք: Այդ մասին գրել է The Guardian- ը։ Սեպտեմբերի 28 -ի ուշ երեկոյան լավայի հոսքը Լա-Պալմա կղզու տարածքը մեծացրել է 20 հեկտարով:

Հրաբխի թունավոր արտանետումներով պայմանավորված երկշաբաթյա սահմանափակումները վերացվել են: Աղետի հետևանքով վնասվել է հազար շենք, դաշտեր, բանանի ցանքատարածքների ավելի քան 80 տոկոսը, ինչից հիմնականում կախված է երկրի տնտեսությունը:

Նշվում է նաև, որ անկախ հրաբխի վնասարար հետևանքներից, հեռանկարում՝ երկարաժամկետ հեռանկարում այն կարող է ունենալ իր դրական ազդեղությունը երկրի բուսական և կենդանական աշխարհի վրա: Երկրի միջուկից մակերես բերված հանքանյութերը երեքից հինգ տարի հետո կարող են  ապահովել ֆլորայի ու ֆաունայի վերականգնումը: