«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը կարծում է, որ նոյեմբերի ընտրություններից հետո կարող է նոր գործարք կնքել

16/09/2020

«Ես պատրաստվում եմ շատ բաներ անել Իրանի հետ... Ես ամեն հնարավոր միջոցով կօգնեմ նրանց: Բայց նրանք պետք է սպասեն մինչ ընտրությունները: Քանի որ Քնկոտ Ջոն (նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը - խմբ.) նրանց համար երազանք կլիներ»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա խոսքերով՝ մեկ շաբաթից կամ մեկ ամսից Իրանը «կգա եւ կասի, որ իրենք գործարք են ուզում»: «Պարզապես սպասեք ընտրությունների ավարտին: Եթե մենք հաղթենք, մենք գործարք կկնքենք Իրանի հետ»,- ասել է նա: