«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժամանակ». ՔՊ-ն բոյկոտեց ռուսներին. Ովքեր էին ներկա ռուս սպաների հուշաքարի բացմանը

15/12/2020

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ին Երասխ գյուղի տարածքում, որտեղ նոյեմբերի 9-ին խոցվել էր ռուսական «Մի-24» ուղղաթիռը, ի հիշատակ զոհված ռուս սպաների՝ տեղադրվեց հուշաքար, որտեղ հետագայում կառուցվելու է հուշահամալիր:

Հուշաքարի բացմանը ներկա էին բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանական ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից: Սակայն ներկա չէր ՔՊ-ի և «Իմ քայլի» որևէ ներկայացուցիչ: Իշխանությունը ներկայացված էր միայն Արարատի մարզպետի մակարդակով»: