«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոտայք բնակավայրի «Հատիսի բարիքներ» ջերմատան բերքը շուտով նաև կարտահանվի

11/03/2021

Ակունք խոշորացված համայնք կատարած այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը եղել է Կոտայք բնակավայրում գործող «Հատիսի բարիքներ» ջերմատանը, հետևել ջերմոցի գործունեությանն ու զարգացման ծրագրերին։

 

Ջերմատան սեփականատեր Տիգրան Նիկողոսյանը 1300 քմ մակերեսով ջերմատանը կաթիլային ոռոգմամբ լոլիկ է աճեցնում, հարակից ունի նաև 7000 քմ ազնվամորու այգի։

 

Սեփականատերն օգտվել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ու «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրերից։

 

Ընկերությունն ունի հիմնական 8 աշխատատեղ, բերքահավաքի սեզոնին աշխատողների թիվն ավելանում է։

 

Ստացված բերքը սպառում են տեղական շուկայում, սակայն ներդրումային ծրագիրն ընդլայնելու և բերքն արտահանելու ծրագրեր ունեն։

 

Մարզպետը եղել է նաև Ակունք բնակավայրի՝ 2019 թվականին «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» և «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրերով հիմնած անասնաֆերմայում։

 

Ընկերությունն այս պահին ունի 15 տոհմային խոշոր եղջերավոր, 15 հորթուկ, առաջիկայում ևս սպասվում է նոր ծին։

 

Ֆերման մեծացնելու ծրագրեր ունեն։