«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր՝ հատկապես հարավային ուղղությամբ․ Հովհաննիսյան

16/10/2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառել են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման և առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել  ադրբեջանական զինված ուժերի ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք։

«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը։ Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Մինչև այս պահը  ընթանում են դժվար ու ծանր մարտեր՝ հարավային ուղղությամբ հատկապես։ Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ։ Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել․ մեզ հաջողվել է  այդ ընթացքում որոշ թռչող սարքեր  չեզոքացնել»,-ասաց Հովհաննիսյանը։