«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում բանտարկյալներին կհսկեն արբանյակների միջոցով

06/05/2021

Ռուսաստանում դատապարտյալների տեղափոխումն, ինչպես նաև նրանց վարքի վերահսկողությունն արբանյակային համակարգերի միջոցով նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը: Այս փոփոխությունը բխում է ՌԴ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգից:
Քրեակատարողական հիմնարկների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ.
«Նախատեսվում է արբանյակային գլոբալ տեղորոշման համակարգերի օգտագործում, նաև՝ դատապարտյալների տեղափոխման համար հատուկ տրանսպորտային միջոցների և երկաթուղային վագոնների տեղաշարժի մոնիտորինգ՝ ժամանակակից տեսահսկման և հաղորդակցման սարքավորումներով»,-ասված է փաստաթղթում:
Փաստաթուղթը նաև նախատեսում է երեխաներ ունեցող կանանց համար բարելավել ազատազրկման պայմանները։
Կբարելավվի նաև դատապարտյալների վարքագծի մոնիտորինգի համակարգը՝ էլեկտրոնային հսկողության միջոցների (էլեկտրոնային ապարանջաններ), ինչպես նաև ГЛОНАСС նավիգացիոն համակարգերի օգտագորմամբ: