«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել՝ ըստ

17/08/2020

Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել։ Սակայն դա կապված է ոչ թե Ալեքսանդր Լուկաշենկոյի վեցերորդ վերընտրության դեմ բողոքողների հաջողության հետ, այլ բելառուսական ավանդույթի հետ, որով նախարարների կաբինետը միշտ հեռանում է, իսկ հետո վերադառնում է պետության ղեկավարի վերանշանակման հետ միասին: 

Մասնավորապես, նախարարները կշարունակեն իրենց աշխատանքը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում՝ մինչեւ նրանց վերահաստատման վերաբերյալ Լուկաշենկոյի հատուկ հրամանագիրը: Հիշեցնենք, որ նախօրեին Լուկաշենկոյի համար Մինսկի փողոցներ էին դուրս եկել 10-30 հազար մարդ։