«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սննդային թունավորման հետևանքով 11 տարեկան երեխա է մահացել

20/04/2021

Ապրիլի 20-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.):
Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ: