«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ -ում ինքնաթիռի շարժիչը հրդեհվել է թռչնի պատճառով

03/10/2021

Թռչունը հարվածել է Ամերիկյան բյուջետային Spirit Airlines ավիաընկերության աջ կողմի շարժիչին, երբ ինքնաթիռը շարժվելիս է եղել  Նյու Ջերսիի Ատլանտիկ Սիթի  քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրայով: Միջադեպի հետևանքով շարժիչն այրվել է, շաբաթ օրը հաղորդել է NBC հեռուստաընկերությունը:

Թռիչքը կասեցվել է: Բոլոր ուղևորները տարհանվել են:

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ միջադեպից հետո օդանավակայանն արդեն վերաբացվել է:

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել: