«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բացահայտել է հանցագործության 46 դեպք. հայտնաբերվել է 7 հետախուզվող և 1 անհետ կորած

24/11/2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու և առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու փորձի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող և 1 անհետ կորած։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: