«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Փախցրեք ձեր երեխաներին, պահեք, դուրս հանեք Ադրբեջանից, սա ձեր պատերազմը չէ. Աբովյանը դիմեց Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին

28/09/2020

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը դիմեց Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, թաթերին, լեզգիներին, ավարցիներին. «Սա ձեր պատերազմը չէ, բացեք ու նայեք այն զոհերի անունները, որոնք արդեն կան: Հիմնականում նրանք ձեր ազգությունների ներկայացուցիչներն են:

Հարց տվեք ձեզ, թե ինչու է Ալիևի ֆաշիստական ռեժիմն առաջնագիծ նետում հենց ձեզ՝ բնիկներիդ, ոմ հետ մենք հարյուրամյակներ կողք կողքի ապրել ենք:

Թույլ մի տվեք, որ ադրբեջանական ու թուրքական ֆաշիզմն օգտագործի ձեր ու ձեր երեխաների կյանքերն իրենց մարդակերական քաղաքականությունն առաջ տանելու համար»:

«Փախցրեք ձեր երեխաներին, պահեք, դուրս հանեք Ադրբեջանից, սաբոտաժ արեք Ալիևի հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգերը: Սա ձեր պատերազմը չէ, ձեզ ուղարկում են ոնչացման Ղարաբաղի հայկական լեռներում:

Բայց մի բան էլ զգուշացնեմ, կապ չունի, ով ուզում է լինի՝ զինված ոտքը դրեց Արցախ կամ Հայաստան, միանշանակ ոչնչացվելու է:

Կոչ եմ անում փրկել ձեր երեխաների կյանքը, փախցրեք: Ձեզ հարց տվեք, թե ինչու են Ադրբեջանում արգելվել քաղաքացիական թռիչքները: Թույլ մի տվեք ձեզ դարձնել իրենց հանցագործությունների մասնակից»,-հավելեց նա: