«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրդեհ է տեղի ունեցել շաքարավազի գործարանի պահեստում

21/04/2021

Խոշոր հրդեհ է բռնկվել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Domino Sugars շաքարավազի գործարանի պահեստում։ Այս մասին հայտնում է Baltimore Sun-ը։
Այրվում է շաքարի հումքի պահեստը, որը գտնվում է Պատապսկո գետի ափին։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտորանավակներով։
Շինությունը մասամբ փլուզվել է։ Նշվում է, որ ձեռնարկության բոլոր աշխատակիցները հասցրել են ժամանակին ինքնուրույն դուրս գալ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Գործարանի աշխատանքը դադարեցվել է։ Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում։
Ձեռնարկությունում աշխատում է 510 մարդ, նրանք օրական արտադրում են մոտ 3000 տոննա շաքարավազ։