Կամչատկայում կորել է «Robinson» ուղղաթիռը
16/07/2022
Կամչատկայում անհետացել է « Robinson» ուղղաթիռը: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում երեք մարդ է եղել։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են ավիացիոն ծառայություններից։
«Ուղղաթիռը օդ է բարձրացել Ուզոնի հովտից և, նախնական տվյալներով, հետևել է Միլկովո գյուղին։ Նշանակված ժամին կապի մեջ չի եղել։ Ուղղաթիռում երեք մարդ է եղել»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Ավիացիոն ծառայությունները չեն բացառել, որ ուղղաթիռը կարող է հարկադիր կամ վթարային վայրէջք կատարել։
«Ուղղաթիռի որոնումները կսկսվեն Կամչատկայում ցերեկային ժամերի սկսվելուն պես: Նախատեսվում է օգտագործել Ռոսավիացիայի Ան-26 ինքնաթիռը»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը։