«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան լիակատար սնանկացման եզրին է. նախկին փոխվարչապետ

16/06/2022

Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան գտնվում է լիակատար սնանկացման եզրին։

«Այսօր ես ուզում եմ ասել, որ մենք՝ որպես երկիր, սնանկության եզրին ենք և կոչ եմ անում կառավարությանը անհապաղ կատարել իր պարտականությունները», - ասել է նա։ «Ես մտահոգված եմ, որ մեր երկրի դեֆոլտի ռիսկը, այն է՝ սնանկության ռիսկը, հասել է աննախադեպ մակարդակի։ Մեր երեխաների ապագան վտանգված է: Մենք կանգնած ենք տնտեսական և ֆինանսական գոյատևման հարցի առաջ։ Թուրքիայի վարկային վարկանիշն ընկել է պատմության մեջ ամենավատ մակարդակին»,- ասել է Բաբաջանը։