«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք չենք խուսափում ԱՄՆ-ի հետ երկխոսությունից եւ պատրաստ ենք բանակցել, բայց «խիստ հավասար պայմաններում». Զախարովա

26/03/2022

Վերջին շրջանում տարբեր մակարդակներում ԱՄՆ-ի ներկայացուցիչները փորձում են հրաժարվել ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման համար պատասխանատվությունից, որը մոտ է լիարժեք խզմանը։ Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանց կողմից սովորաբար նետերն ուղղվում են դեպի Ռուսաստան՝ վերջինիս մեղադրելով «էսկալացիայի» մեջ՝ այն պատճառաբանությամբ, որ մենք բաց չենք թողնում հարվածները եւ թշնամական հարձակումներին միշտ պատասխանում ենք հայելային կամ համաչափ ձեւով։

Ըստ երեւույթին, Վաշինգտոնում նորմալ են համարում մտացածին պատճառներով ռուս դիվանագետներին արտաքսելը, ուրիշի ունեցվածքը խլելը, գողանալը, մեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները փակելը, ապա զարմանալը, թե  ինչու են «համարձակ ռուսները» վճարում նույն մետաղադրամով՝ ցավ պատճառով Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչություններին։

Վաղուց ժամանակն է, որպեսզի ամերիկացիները սովորեն, որ յուրաքանչյուր թշնամական քայլի համար անխուսափելիորեն կլինի արձագանք, ամեն դեպքում՝ իրենց համար ցավոտ։

Մենք չենք խուսափում երկխոսությունից եւ պատրաստ ենք բանակցել, բայց խիստ հավասար պայմաններում։ Դիվանագիտական ​​ներկայությունը պահպանելու անհրաժեշտության մասին կեղծ փաստարկների քողի ներքո ամերիկյան կողմն ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում ռուսական ներկայացուցչությունների գործունեությունն ավելի բարդացնելու համար։ Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետեւանքների մասին»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։