«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը մտադիր է արգելել չպատվաստված օտարերկրացիների մուտքը

05/08/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մշակում է փաստաթուղթ, որը կթույլատրի երկիր մուտք գործել միայն լիարժեք պատվաստված օտարերկրացիներին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին։
ԱՄՆ-ը դեռևս պահպանում է միջազգային ուղևորությունների հարցում առկա սահմանափակումները՝ կորոնավիրուսի Դելտա շտամի տարածման և վարակման ներքին դեպքերի աճի ֆոնին։ Նոր պլանն ուժի մեջ կմտնի, երբ ԱՄՆ-ը սկսի վերացնել միջազգային ուղևորություններին առնչվող սահմանափակումները։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ համակարգը կներառի փուլային անցում՝ նախատեսելով որոշ բացառություններ։
Սպիտակ տունը նաև անցկացրել է քննարկումներ ավիաընկերությունների և այլ կողմերի հետ այն մասին, թե ինչպես պետք է ներդնի այդ քաղաքականությունը։

ԱՄՆ ուղևորության սահմանափակումներն առաջին անգամ կիրառվել են Չինաստանի նկատմամբ 2020 թվականի հունվարին՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար։ Այդ ժամանակվանից ի վեր ցուցակում հայտնվել են նորանոր երկրներ․ վերջին անգամ ցուցակում հայտնվել է Հնդկաստանը։