«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկաշենի 55-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պատրաստել և օգտագործել․ բացահայտում

01/07/2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Հայկաշեն գյուղի 55-ամյա մի բնակիչ թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները հունիսի 25-ին նրա հողամասից հայտնաբերեցին կանեփի 11 բույս և նույն բույսի չորացված ցողուններ ու տերևներ։
Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն էր ցանել, մշակել և իր օգտագործման համար թմրամիջոց պատրաստել։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։