«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ես վիրավոր չեմ, ինձ հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կերպով կատարում եմ համապատասխան խնդիրներ. Սեյրան Օհանյան

07/11/2020

Ես վիրավոր չեմ, ինձ հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կերպով կատարում եմ համապատասխան խնդիրներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

«Պատերազմն ունի իր առանձնահատկությունները, ինչու չէ, նաև՝ պատերազմական գործողությունների դժվարությունները, դաժանությունները, բայց այդ ամենը մեր հայրենիքի, նաև արցախյան հատվածի պաշտպանության համար է։ Խոնարհվում եմ բոլոր զոհված տղաների և վիրավորների առջև, որոնց մեջ նաև հենց ինձ մոտ կանգնած շատ մարդիկ կան», - ասել է Սեյրան Օհանյանը։

Արցախի հերոսը նշել է նաև, որ հայ ժողովուրդը բոլոր զինծառայողների, սպաների, զինվորների ծնողները, հարազատները հասկանում և հպարտորեն տանում են այն հերոսների սխրագործությունները, որոնք հաջողություններ են բերում հայ ժողովրդին։

«Իմ տրամադրությունը մարտական է, հանգիստ, որովհետև ռազմական ղեկավարությունը սիրում է հանգստություն և սառնասրտություն», - ասել է Սեյրան Օհանյանը։

Ադրբեջանական լրատվամիջողցները Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրեր էին հրապարակել։