
Բեյրութի նավահանգստում հայտնաբերվել է 1.3 տոննա պայթուցիկ
19/09/2020
Ավելի քան մեկ ամիս առաջ հզոր պայթյունից ավերված Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում որոնումների ժամանակ հայտնաբերվել է հրավառության համար նախատեսված 1.3 տոննա պայթուցիկ նյութ: Տեղեկությունը հաղորդել են երկրի զինված ուժերից՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
120 արկղերի մեջ պահվող 1320 կգ պայթուցիկը գտնվել է նավահանգստի պահեստում:
Հիշեցնենք, որ Բեյրութի պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին, որը խլել էր ավելի քան 190 մարդու կյանք: Պայթյունի պատճառ էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատը: Բացի այդ, նավահանգստում հայտնաբերվել է ևս 4.35 տոննա պայթուցիկ: