«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում արձանագրվում է բարձր տնտեսական աճ, և այդ աճը սպասարկող ինստիտուտները պետք է առաջանցիկ ձևով զարգանան. Քերոբյան

12/09/2022

Այսօր Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց  «Ստանդարտացման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը:

«Ստանդարտների ընդունումը,  որակի ենթակառուցվածքների համակարգերը զարգացնելը և դրանց իրագործումը, կիրառումը ուժեղացնելու անհրաժեշտություն կա, քանի որ տեսնում եք, որ ստանդարտների չկիրառումը հանգեցնում է տարբեր տեսակի աղետների,  պատահարների և շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս ենթակառուցվածքն ընդլայնել և դրանց իրագործումը դարձնել պարտադիր»,- ասաց նա:

Նախարարը հույս հայտնեց, որ այս աշնանային նստաշրջանի ընթացքում  կկարողանան նախագծեր բերել, որոնք թույլ կտան իրացնել այն օրենքները, ստանդարտները, որոնք ընդունվում են:

«Դա շատ կարևոր է, նաև հաշվի առնելով, որ ՀՀ-ում արձանագրվում է  բարձր տնտեսական աճ: Մենք պետք է ապահովենք, որ այն ինստիտուտները, որոնք պետք է սպասարկեն այս տնտեսական աճը, կարողանան համաչափ, նույնիսկ առաջանցիկ ձևով զարգանալ, որ կարողանանք ամուր և կայուն տնտեսական աճ ունենալ և ոչ թե խոցելի,  կամ ցանկացած փոքր տատանումների դեպքում վտանգվող»,-ասաց նա: