Ղարաբաղում անհետ կորած ռուս կնոջ դի է հայտնաբերվել
14/05/2022
Ռուսաստանի քաղաքացի Օլգա Սաննիկովայի դին, ով մայիսի 9-ից համարվում էր անհետ կորած, շաբաթ օրը հայտնաբերվել է Ղարաբաղի Կարկարչայ գետում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է դին դուրս բերել գետից։