«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիան համազգային կարանտին կմտցնի կորոնավիրուսի դեպքերի նոր ալիքի դեմ պայքարի շրջանակում

12/03/2021

Իտալիան համազգային կարանտին կմտցնի կորոնավիրուսի դեպքերի եւ հոսպիտալացումների նոր ալիքի դեմ պայքարի շրջանակում, հայտնում է Reuters-ը:

Ամբողջ երկրում ապրիլի 3-5-ը կփակվեն ոչ հիմնական ապրանքների խանութները: Այս օրերին իտալացիներին թույլ կտրվի իրենց տներից դուրս գալ միայն աշխատանքի գնալու, առողջական վիճակի կամ արտակարգ հանգամանքների պատճառով:

Հրամանի նախագծում նաեւ նշվում է, որ սահմանափակումները երկուշաբթիից կխստացվեն երկրի ռիսկի ցածր մակարդակով «դեղին» տարածաշրջաններում, որտեղ քաղաքների միջեւ երթեւեկությունը խիստ կսահմանափակվի, իսկ ռեստորաններն ու բարերը կփակվեն:

Համազգային ​​միջոցառումներին զուգահեռ՝ Իտալիան սահմանափակումները ստուգում է 20 տարածաշրջաններում ըստ գունային կոդավորման քառամակարդակ համակարգի (սպիտակ, դեղին, նարնջագույն եւ կարմիր), որը հիմնված է վարակման մակարդակի վրա եւ վերանայվում է ամեն շաբաթ: