«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերգեյ Կիրիենկոն ժամանել է Մարիուպոլ. պատճառները հայտնի են

05/05/2022

Հինգշաբթի գիշերը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ժամանել է Մարիուպոլ, որտեղ բացել է իր տատիկի հուշարձանը խորհրդային դրոշով։

 Նրա հետ միասին ավերված քաղաք է եկել «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

Նախօրեին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հերթական անգամ հայտարարել էր, որ Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։  Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակիչների դուրս գալու համար նոր մարդասիրական միջանցքների բացման մասին։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Մարիուպոլ ներխուժման ժամանակ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։