Գերմանիայում ինքնաթիռի կործանման հետևանքով կան զոհեր
11/10/2021
Գերմանիայում, Բոննի մոտակայքում, փոքր ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է, տեղեկացնում է Spiegel-ը:
Նշվում է, որ աղետը տեղի է ունեցել Զիբենգեբիրգե լեռնային շրջանում: Բոննի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահին վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել օդանավում:
Վթարի վայրը Լոուենբուրգ ամրոցի ավերակների մոտ է՝ անտառի մեջտեղում:
Պարզվում են վթարի պատճառները: