«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպառողական շուկայում 6,5 տոկոս գնաճ է արձանագրվել

12/07/2021

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գնաճն արագացել է․ տարվա առաջին կիսամյակի հաշվարկներով՝ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ գնաճը կազմել է 5.7%: Սպառողական շուկայում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի նկատմամբ 6.5% գնաճ է գրանցվել:

Սննդամթերքի և  ոչ ալկոհոլային ապրանքների շուկայում 8.8% գնաճ է գրանցվել, իսկ խմիչքի ու ծխախոտի դեպքում գները չեն փոխվել։

2021թ. հունիսին նախորդ տարվա համեմատ շաքարի և շաքարավազի գինը բարձրացել է՝ 43.2%-ով։

Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 9.5% գնաճ․ բենզինը թանկացել է 59.2%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 47.1%-ով: