«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

13/10/2020

Մոսկվայում կայացել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: Այս մասին ասվում է ՌԴ անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում:

Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացման շրջանակում:

Կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով իրավիճակի կայունացման հետագա ջանքերին իրենց նվիրվածությունը: