«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Աերոֆլոտ»-ը շաբաթ օրը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ղազախստան

08/01/2022

«Աերոֆլոտ»-ի բոլոր չվերթները Մոսկվայից Ղազախստան շաբաթ օրը չեղարկվել են, վկայում են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատելով ցուցատախտակից՝ այսօր Մոսկվայից թռիչքներ էին նախատեսված դեպի Ակտոբե, Ալմաթի, Նուր-Սուլթան, Շիմքենթ։ Դրանք բոլորը որպես չեղարկված են նշված։ Չեղարկվել են նաեւ հունվարի 8-ին նախատեսված Ակտոբեից, Ալմաթիից, Նուր-Սուլթանից դեպի Մոսկվա թռիչքները։