Չինաստանից առաջին արձագանքը՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման վերաբերյալ
28/09/2020
Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հույս ունեն՝ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց միջև եղած տարաձայնությունները կարող են լուծել բանակցությունների միջոցով՝ պահպանելով հանգստություն ու զսպվածություն։
ԱԳ նախարարության ներկայացուցիչ Վանգ Վենբինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը բոլոր կողմերի շահերից է բխում։