«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փրկարարներն Արփա գետից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան

19/04/2021

Ապրիլի 18-ին, ժամը 19:08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 111-րդ կմ-ի մոտակայքում Արփա գետից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․ ծնված 1985 թ.)։