«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան. «Հայաստանի Հանրապետություն»

05/05/2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա զինվորականի պարտաճանաչությամբ նույնությամբ կրկնում է պաշտոնական Անկարայի ժխտողական դիրքրոշումը ներկայացնող նույն տեքստը: Աքարը փորձում է խմբագրել սեփական երկրի որոշումները, որոնք կայացվել են Հայոց ցեղասպանության հարցում, քանզի բոլորին հայտնի փաստ է, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Մինչ Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարը սպառնում է  ԱՄՆ-ին, ամերիկացի մի խումբ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով ԱՄՆ-ին առաջարկում են Թուրքիայի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե Անկարան քայլեր չձեռնարկի վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը շտկելու համար»: