«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնահարցին

24/11/2020

ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրի հետ, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:

Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի արդիական հարցերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին`այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության իրականացման ֆոնին:

Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am