«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

5.135 մլրդ ՀՀ դրամ՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցմանը

10/04/2021

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ:
Արդյունքում`
Ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին
Կկառուցվի նոր մասնաշենք
Կցակառույցների շնորհիվ կընդլայնվեն գործող մասնաշենքերը
Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը
Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը
Կենտրոնը կունենա 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ
Կբացվի մանկական բաժանմունք