«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը վրիպել է Պուտինի անունը արտասանելիս

16/04/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին վերաբերող հարցերի շուրջ իր ելույթի ժամանակ վրիպեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի անունը արտասանելիս: Ձայնագրությունը տեղադրվել է Սպիտակ տան YouTube ալիքում, հայտնում է gazeta.ru-ն:
«Ես նաև հասկացրի Նախագահ Կլուտինին ... Պուտինին, որ Միացյալ Նահանգները մնում են անսասան աջակցելու Եվրոպայում դաշնակիցներին և գործընկերներին», - ասաց ամերիկացի առաջնորդը:
Բացի այդ, Բայդենն իր ելույթի ընթացքում գրեթե շփոթել է «սրացում» և «պատվաստում» բառերը:
Ամերիկացի առաջնորդը բազմիցս սխալվել է իր խոսքում: Անցյալ տարվա նոյեմբերին կողմնակիցների առջև ելույթի ժամանակ նա իր թոռնուհուն կոչեց իր մահացած որդու ՝ Բոու Բայդենի անունով, իսկ դեկտեմբերին նա սխալմամբ Կամալա Հարիսին անվանեց «ընտրված նախագահ»: 2021-ի մարտին ևս սխալվել է, երբ Հարիսին անվանել է երկրի նախագահ:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան