«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման հանձնաժողով

11/02/2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը: Այս մասին հայտնում են  ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։

Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որի նախագահն է նշանակվել Արթուր Թովմասյանը: